Պլանային ջրանջատումներ կիրականացվեն Երևանում և Կոտայքում

08.09.2017, 11:39
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դադարեցրել է «Կաթնաղբյուր» ջրաղբյուրի էլեկտրասնուցումը։
Պլանային ջրանջատումներ կիրականացվեն Երևանում և Կոտայքում
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դադարեցրել է «Կաթնաղբյուր» ջրաղբյուրի էլեկտրասնուցումը։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ջրաղբյուրի էլեկտրասնուցման դադարեցման պատճառով սեպտեմբերի 11-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 5-րդ, 7-րդ 8-րդ, 9-րդ զանգվածների, Կոտայքի մարզի՝ Արամուս և Կաթնաղբյուր գյուղերի ջրամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– հայտնում են ընկերությունից։ -0-