414.13
4.77
387.04
+25
Եղանակը Երևանում
Հայ

Պատգամավոր. պատերազմի պայմաններում Հայաստանում բանակից տարկետումը հնարավոր չէ

17:43
02 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր` Հայաստանում հնարավոր չէ խոսել բանակից տարկետման հնարավորության մասին, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Տարկետման իրավունքի չեղարկումը երկրի ազգային անվտանգության հարց է», - հայտարարեց պատգամավորը:

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի պայմաններում, հայ հասարակության շրջանում մեծ իրարանցում է առաջացրել կառավարության մտադրության հայտարարությունն այն մասին, որ ազգային ժողովի դիտարկմանն է ներկայացվելու զորակոչային տարիքին հասած ուսանողների համար բանակից տարկետման իրավունքի չեղարկման օրինագիծը: Ծրագիրը նախատեսվում է ազգային ժողով ներկայացնել առաջիկա ամսվա ընթացքում:

Թորոսյանը կտրականապես չհամաձայնվեց տարածված կարծիքի հետ, որ բանակում ծառայելուց հետո երիտասարդները ավելի քիչ են հետաքրքրվում կրթությամբ և գիտությամբ, ինչը հետագայում բացասաբար է ազդում երկրում այդ ոլորտների զարգացման վրա:

«Ես դասավանդում եմ ԵՊՀ-ում և կարող եմ պնդել, որ մենք ունենք հիանալի երիտասարդներ, ովքեր բանակում ծառայելուց հետո ավելի լուրջ են վերաբերվում գիտական հետազոտությունների անհրաժեշտությանը», - նշեց Թորոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանում դեռ լուծված չէ զինծառայությունից ազատվելու կամ տարկետման հարցերում կաշառակերության ռիսկի խնդիրը: «Չնայած այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերին` կաշառակերության ռիսկերը ամբողջությամբ չեն վերացել», - նշեց պատգամավորը:

Գործող օրենսդրության համաձայն, ՀՀ զինված ուժերում ծառայությունից տարկետում ստանում են զորակոչային տարիքի հասած Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ՀՀ պետական բուհերում սովորում են անվճար և որոնց համար Բանակում ծառայելուց տարկետում է ամրագրված: Նման արտոնություն է տրվում նաև այն ուսանողներին, ովքեր սովորում են Հայաստանի սահմաններից դուրս` միջպետական համաձայնությունների հիման վրա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով