Փաշինյանը ներկայացրեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նոր պետին

24.05.2018, 21:52
Հայտնի է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նոր  պետի անունը:
Փաշինյանը ներկայացրեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նոր պետին
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի անունը:

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է Փաշինյանը Facebook–ի իր էջում։

Загружается новость ... "Лево"

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Դավթյանն այդ պաշտոնում է նշանակվել հինգ տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի մեկ այլ հրամանագրով, Մովսես Հակոբյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից և նշանակվել  գլխավոր ռազմական տեսչի պաշտոնում։ -0-