Փաշինյանը ներկայացրել է միակ ելքը ստեղծված իրավիճակից
27.04.2018,
22:03
Ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ Գյումրիում անցկացվող հանրահավաքում ասաց, որ մայիսի 1-ին պետք է դե յուրե արձանագրվի հայ ժողովրդի հաղթանակը:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ Գյումրիում անցկացվող հանրահավաքում ասաց, որ մայիսի 1-ին պետք է դե յուրե արձանագրվի հայ ժողովրդի հաղթանակը:
«Ուզում եմ, որ բոլորը հստակ հասկանան, որ գոյություն ունի ներքաղաքական ճգնաժամից դուրս գալի միակ ճանապարհ: Բոլոր խմբակցությունները` ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն և «Ելք»-ը, պետք է առաջադրեն ժողովրդի առաջարկած միասնական թեկնածուին և մայիսի 1-ին նրան ընտրեն Հայաստանի վարչապետ»,- ասաց Փաշինյանը:
Իսկական օրակարգ
Փաշինյանը նշեց, որ իր ներկայացրած օրակարգը փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել:
«Այսօր շատերը փորձում են ներկայացնել իմ օրակարգը: Նրանց թվում է, թե հարցն այն է` ով կզբաղեցնի վարչապետի աթոռը: Այդ կերպ մտածողները չեն հասկանում Հայաստանում կատարվող իրադարձությունների տրամաբանությունը: Կարեն Կարապետյանի` ինքն իրեն վարչապետ նշանակելու փորձը նշանակում է, որ ինքն իրեն հայտարարում է հայ ժողովրդի հակառակորդ»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ նրան երկար էին կոչ անում վճռական քայլերի, մինչդեռ դրանք արդեն արվել են:
«Այդ պատմությունն արդեն վաղուց ավարտվել է: Նրանք, ովքեր ժամանակ են շահում, կարող են ձգձգել, բայց ավարտն անխուսափելի է»,- ասաց Փաշինյանը:
Ի՞նչ զարգացումների սպասել
Հայկական ընդդիմության ղեկավարը հայտարարեց, որ Երևանում երկօրյա դադարից հետո ապրիլի 29-ին քաղաքացիական անհնազանդության ակցիաները կվերսկսվեն կրկնակի ծավալով և թափով:
«Իսկ մայիսի 1-ի ժամն 8:00-ից մենք կլցնենք Երևանի փողոցները»,- ասաց ընդդիմադիրը:
Կա նաև այլընտրանք
Միաժամանակ Փաշինյանը ներկայացրեց մի պայման, որի դեպքում ինքը կարող է հրաժարվել վարչապետի պաշտոնում առաջադրվելուց:
«Եթե իմանամ, որ կա մեկ այլ ուղի, որը չի զրկի Հայաստանի քաղաքացուն հաղթանակից, նույն պահին կհրաժարվեմ: Բայց քաղաքական պատասխանատվությունը ստիպում է ինձ անել հետևյալ հայտարարությունը` չկա այլ ելք, ժողովուրդը հաղթել է, և դե ֆակտո հաղթանակը պետք է ամրագրվի դե յուրե»,- ասաց Փաշինյանը: -0-

Загружается новость ... "Лево"