Փաշինյանը կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել հանուն հայ ժողովրդի

14.04.2018, 15:52
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում անցկացվող ակցիայի ժամանակ կոչ արեց Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվել հանուն հայ ժողովրդի:
Փաշինյանը կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել հանուն հայ ժողովրդի
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում անցկացվող ակցիայի ժամանակ կոչ արեց Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվել հանուն հայ ժողովրդի:

Ուրբաթ երեկոյան Փաշինյանը շուրջօրյա ակցիա է անցկացրել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ: Ակցիայի մասնակիցները փակել են երթևեկությունը Ֆրանսիայի հրապարակում` ամբողջովին արգելափակելով բոլոր հինգ մուտքերը դեպի հրապարակ: Ակցիան շարունակվում է արդեն մոտ 19 ժամ:

«Մենք հաճախ ենք միմյանց նկատմամբ շատ կտրուկ ենք արտահայտվել, բայց կարծում եմ` եկել է իրար ներելու ժամանակը ոչ այնքան հանուն ինքներս մեզ, որքան հանուն այստեղ հավաքված ժողովրդի»,- շաբաթ Ֆրանսիայի հրապարակում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Загружается новость ... "Право"

Նա հայտնեց, որ նախօրեին ցուցարարներին միացավ «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը, առավոտից` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը և այլք: Միանալու պատրաստակամություն է հայտնել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևը:

Փաշինյանը կոչ արեց ցույցին հավաքվածների մի մասին պատրաստվել երթի Երևանի կենտրոնական փողոցներով, ինչից հետո երեկոյան ևս մեկ հանրահավաք կանցկացվի:

Ներկայում Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր երեք փողոցները փակ են մնում: Երթևեկությունը փակ է Մաշտոցի, Սայաթ-Նովայի և Բաղրամյանի պողոտաներում: -0-