Փաշինյանը հիշեցրել է խաղային ավտոմատներն արգելող օրենքի՝ մայիսի 1-ից ուժի մեջ մտնելու մասին (ՎԻԴԵՈ)
10.04.2020,
10:48
Խոստումը կատարված է. Փաշինյանը հիշեցրել է խաղային ավտոմատներն արգելող օրենքի՝ մայիսի 1-ից ուժի մեջ մտնելու մասին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում հիշեցրել է խաղային ավտոմատներն արգելող օրենքի շուտով ուժի մեջ մտնելու մասին:
Загружается новость ... "Лево"
«Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը։ Այսինքն՝ մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի»,- նշել է նա:
Տարիներ առաջ նկարահանված տեսանյութում նա նշում է, որ գազալցակայաններում տեղադրված խաղային ավտոմատները «քաղաքացիներին կողոպտելու մի եղանակ է»:-0-