Փաշինյանը Բեռլինում անդրադարձել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին (ՎԻԴԵՈ)

14.02.2020, 12:21
Փաշինյանը Բեռլինում անդրադարձել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին. ՎԻԴԵՈ
Փաշինյանը Բեռլինում անդրադարձել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Բեռլինում, այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ: Այս մասին հայնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թվում Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին:

«Մեր երկիրը, ցավոք սրտի, երկար ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկելի դատական համակարգի պայմաններում: Եվ մեր խնդիրն է ոչ թե վերահսկողություն հաստատել դատական համակարգի վրա, այլ ստեղծել երաշխիքներ, որ երկրում կա իսկապես անկախ և անկողմնակալ դատական համակարգ, որը չի գտնվում ոչ միայն կառավարության, այլև որևէ այլ արտաքին, ներքին ուժի ազդեցության ներքո»,- նշել է Փաշինյանը:

«Մենք ընդունել ենք դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունը և այս առումով մենք սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ և շնորհակալ ենք, որ նրանք աջակցում ենք մեզ և պատրաստ են աջակցել, ընդ որում տեխնիկապես, ֆինանսապես և գործնական աջակցությամբ»,- ասել է Փաշինյանը:

Խոսելով ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, Փաշինյանը նշել է, որ հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն Սահմանադրական դատարանի թեկնածուներ, և երկիրը կունենան Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան:

«ԸՆդ որում, հիմա խորհրդարանի օրակարգում են դատական օրենսգրքի բարեփոխումները, համաձայն որոնց, բոլոր նորանշանակ դատավորները, ներառյալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները, կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որն ի դեպ նույնպես նոր է ձևավորվել և տեղի է ունեցել աննախադեպ բան»,- նշել է վարչապետը:-0-