440.41
4.4
402.9
+10
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանն արդեն անցյալ է և հեռանալու է. Հայաստանին պետք է ազգային փրկության կառավարություն. Ծառուկյան

18:11
05 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից 30 րոպե առաջ, սակայն ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանի միջոցով փոխանցել իր կոչը հանրահավաքի մասնակիցներին, որում հնչեցրել է ազգային փրկության կառավարության անհրաժեշտությունը:

«Իշխանությունները հերթական անգամ ապացուցեին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում են, որ ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ: Ես կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձնից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած մեր շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողի ցասումից»,- նշել է Ծառուկյանը՝ մեկնաբանելով իր՝ ԱԱԾ հրավիրվելը:

Ծառուկյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հիմքում ընկած էր նաև տնտեսության ողնաշարի կոտրումը, կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումը, արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը եւ բազամթիվ այլ գործոններ:

Ծառուկյանը ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում ոչ միայն այն, ինչ պարտավորվել է, այլև վտանգված է Սյունիքի ու Ադրբեջանի հետ սահմանակից մեր մյուս մարզերի ու նրանց բնակիչների ճակատագիրը:

Ծառուկյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն արդեն անցյալ է և հեռանալու է, պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա նոր բանակցություններ վարելու:

«Որքան էլ ցավալի է ասել, այս փուլում Արցախը հետ բերել չենք կարող, բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում նվազագույնի հասցնել ստորագրված խայտառակ փաստաթղթի հետեւանքները, հնարավորություն կունենա արժանապատվորեն շարունակելու բանակցային գործընթացը, արտաքին աշխարհի հետ մեր ազգային շահերը պաշտպանող բանակցություններ վարելու»,- նշել է նա:

Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը քաղաքական փորձառությամբ կարող է հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները:  Նրա գլխավորությամբ անհրաժեշտ է ձևավորել անցումային ժամանակավոր կառավարություն և Հայաստանի գլխավոր բարեկամ, ռազմավարական գործընկեր, տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավոր ՌԴ-ի հետ հարաբերություններ կառուցելով կազմել ճանապարհային քարտեզ ու փրկել այն, ինչը դեռ հնարավոր է:


«Մենք պետք է ստեղծենք ազգային փրկության կառավարություն, որտեղ պետք է ներգրավված լինեն բացառապես պրոֆեսիոնալները: Ազգային փրկության կառավարության ծրագիրը պետք է լինի փրկել այն, ինչը դեռ հնարավոր է փրկել Արցախից ու Հայաստանից, թույլ չտալ տարածքային կորուստ: Րոպե առաջ զբաղվել ռազմագերիների, անհետ կորածների եւ դիակների փոխանակման հարցերով, օր առաջ լուծել արցախցիների կենսական խնդիրները»,- նշել է Ծառուկյանը:

Այդ առաջնահերթ խնդիրները լուծելուց հետո մենք պետք է գնանք Պետք է թիմային մոտեցում, թիմային աշխատանք: Բոլոր քաղաքական ուժերից ու ունակ անհատներից ստեղծվի ժամանակավոր կառավարություն: Անունն այստեղ կապ չունի: Օր առաջ պետք է փոխվի բանակցողը: ես վստահ եմ, որբ հայ ժողովուրդը կարող է շտկել մեջքը եւ շարժվել առաջ
Այս խնդիրների լուծումից հետո, Ծառուկյանի կարծիքով, անհրաժեշտ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, «որպեսզի ձեւավորվի այնպիսի իշխանությունը, որը երբեք կազմված չպետք է լինի ոչ մի կենսագրություն, պատասխանատվություն, փորձություն չունեցող պատահական մարդկանցից»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման