Պարեկապահակային ծառայության պետն ազատվել է պաշտոնից

16.02.2023, 18:45
Պարեկապահակային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Պարեկապահակային ծառայության պետն ազատվել է պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկապահակային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Հրաժարականի պատճառները չեն հրապարակվում։

Ումրշատյանն այս պաշտոնին նշանակվել է 2021 թվականի հուլիսի 8-ին։-0-