Պանիրների տեսականի` Հայաստանում. երկրում 30 մլն դոլարի պանրի ժամանակակից արտադրություն է հիմնվել (ՖՈՏՈ)
26.03.2019,
17:32
Արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:

«Արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին: Սամբիել ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա: Արտադրանքը սպառվելու է Հայաստանում, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներում»,– նշվում է հաղորդման մեջ։
Գործարանի կողմից տարեկան մթերվելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ: Ընկերությունը հիմնել է լաբորատորիա՝ կաթի որակի ստուգման համար:

Երկրորդ փուլում այս գործարանի հարևանությամբ ընկերությունը նախատեսում է կառուցել լրացուցիչ 2-րդ գործարանը կիսաչոր և չոր պանիրների տեսականու համար, ինչի նպատակով համատեղ ներդրումներ են նախատեսվում հոլանդական ներդրող ընկերության հետ:
Երկրորդ փուլում արտադրվելու են հոլանդական ու շվեյցարական տեսակի բարձրակարգ պանիրներ: Ներդրումների ընդհանուր չափը կկազմի մոտ 30 մլն դոլար, իսկ գործարանի արտադրողականությունը դրա շնորհիվ կավելանա ավելի քան 6 հազար տոննայով: -0-