420.79
4.21
388.47
+17
Եղանակը Երևանում
Հայ

Օմբուդսմենն անթույլատրելի է անվանել ատելության և բռնության կոչերով տեսանյութի ցուցադրումը Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)

12:12
13 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է անվանել Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան անցենզուր արտահայտություններ և բռնության կոչեր պարունակող տեսանյութի ցուցադրումը:

Նախօրեն Հանրապետության Հրապարակում ցուցադրվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում կանգնած զինվորները կոչով դիմում են ժողովրդին՝ քննադատելով Երևանում անցկացվող բողոքի ցույցերը, ընդ որում, տեսանյութը պարունակում է անցենզուր արտահայտություններ և բռնության կոչեր նախկին իշխանությունների նկատմամբ:

«Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին: Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք»,- նշել է օմբուդսմենն իրFacebook-յան էջում:

Նրա կարծիքով, ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք:

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեզ հիմա առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբում, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից: Քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի խոսք ասելուց ու առավել ևս տարածելուց, որը պարունակում է ատելություն ու վիրավորական արտահայտություններ. նման նյութերը միայն ավելացնում են երկրում լարվածությունը, կարող են հանգեցնել բռնության»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նա նշել է, որ Հանրապետության հրապարակում նման տեսանյութի ցուցադրման համար պատասխանատու մարմնի կամ պաշտոնյայի հարցով՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան կզբաղվի անպայման:

«Ըստ այդմ, բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ լինել զգոն սեփական արարքներում ու հատկապես հանրային խոսքում. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն»,- նշել է Թաթոյանը:

Որպես հետգրություն, օմբուդսմենը ևս մեկ հստակ արձանագրում է արել բոլորի համար. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը քաղաքացիների կամ մասնավոր անձանց նկատմամբ ուղիղ ազդեցությամբ չի տարածվում:

Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում է քաղաքացուն պետությունից, այլ ոչ թե պետությանը քաղաքացուց: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ