ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` ապրիլի 26-ին, Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Ապրիլի 27-30-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին Երևանում և շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանն այս օրերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում