«Օծանելիք և ժամացույցներ Նիկոլի համար ԱԱԾ-ի մուտքի մոտ». ակցիա՝ Փաշինյանի առանձնատնից կատարված գողության հետքերով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Անհնազանդության հասարական ակցիա է անցկացվել Երևանի ԱԱԾ շենքի մոտ:
Քաղաքացիները ԱԱԾ մուտքի մոտ են թողել մի քանի տուփ օծանելիք և ձեռքի ժամանացույցներ:
«Դուխիներ և ժամացույցներ Նիկոլի համար ԱԱԾ-ի մուտքի մոտ: Ամենակարևոր հարցը կարծես կարգավորվեց` հիմա «երկրորդականներին»»,- նշվում է ArmComedy-ի Facebook-յան էջում, որտեղ տեղադրվել է օծանելիքով լուսանկարը:
Հիշեցնենք, որ երբ նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյատարարում է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի հետ համատեղ Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարություն ստորգարելու մասին, որը լուրջ տարածքային զիջումներ էր նախատեսում կօգուտ Ադրբեջանի, Հայաստանի վրդովված քաղաքացիները կազմակերպում են բողոքի ակցիաներ՝ ներխուժելով կառավարության ու ԱԺ շենքեր, այդ թվում կառավարական առանձնատուն:
Առավոտը Փաշինյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր առանձնատնից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելք, վարորդական իրավունք և զինվորական տոմս:
Մի քանի օր անց ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել զանգվախային անկարգությունների մասին:
Երևանում վերջին շաբաթների ընթացքում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք կազմակերպվում են 17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով:-0-