424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Նոր կենդանատեսակներ և հավակնոտ նախագծեր. Երևանի Կենդանաբանական այգին ազդարարում է 2019 թ.-ի տարեշրջանի բացումը

21:23
30 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վաղը` մայիսի 1–ին, տեղի կունենա Երևանի Կենդանաբանական այգու 2019 թ.-ի տարեշրջանի բացումը։

Ինչպես հաղորդել է այգու մամուլի ծառայությունը, ժամը 11։00-ից Կենդանաբանական այգու հանրային տարածքում կմեկնարկեն համերգային միջոցառումները, իսկ երեխաներին շուրջպարի կհրավիրեն հեքիաթների և մուլտֆիլմերի ուրախ հերոսները:

Մանկական խմբերի կատարումները կհնչեն մինչև ժամը 14։30: Կլինի նաև արդեն ավանդական դարձած վիկտորինան, որի վերջնական հաղթողին Վայրի բնության և մշակութային արժաքների պահպանման հիմնադրամը կնվիրի հեծանիվ:

Загружается новость ... "Лево"

Կենդանաբանական այգու հանրային հատվածում իրականացվող միջոցառումները կլինեն անվճար:

«Տեղեկացնում ենք, որ մայիսի 1-ին կրկին կսկսի գործել մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթում տեղակայված կանգառից Կենդանաբանական այգի բերող անվճար երթուղու ավտոբուսը: Ավտոբուսը ամբողջ տարեշրջանի ընթացքում իր փոքր ու մեծ ուղևորներին Կենդանաբանական այգի անվճար կբերի շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Շաբաթվա մյուս՝ աշխատանքային օրերին այն չի գործի: Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ Կենդանաբանական այգու այցելուներին կսպասարկի ևս մեկ տոմսարկղ, որը տեղակայված է կրկին մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթին», – հայտնում են այգուց` հավելելով, որ այն քաղաքացիներին կսպասարկի երեքշաբթի օրվանից մինչև կիրակի՝ ժամը 11։00-ից մինչև 18:00: Երկուշաբթի օրը տվյալ տոմսարկղը չի գործի:

Ի դեպ կենդանաբանական այգում՝ տոմսարկղերին հարակից տարածքում այսուհետ մշտապես գործելու են բուժկետն ու մոր և մանկան սենյակը:

Հիշեցնենք, որ ամառային սեզոնին Կենդանաբանական այգու ներսի տոմսարկղերը բաց են առավոտյան 9:00-ից մինչև 21:00 (բացի երկուշաբթիից, երբ տոմսարկղերը բացվում են 11:00), իսկ այցելուներն այգում կարող են շրջել մինչև 22:00:

Այգին նաև տեղեկացնում է, որ 2019 թվականի ընթացքում Կենդանաբանական այգում նախատեսված են նաև բոլորովին նոր նախագծեր և միջոցառումներ։ Ավարտին են հասցվել Այգու պավիան համադրիլների և գիշատիչ թռչունների նոր ազատավանդակների կառուցման հայեցակարգերը. նախատեսվում է քանդել ներկայիս փոքր բետոնապատ ճաղավանդակները և դրանց փոխարեն կառուցել համադրիլների համար՝ ձմեռանոցով համալրված բաց տարածք, անգղերի և մյուս գիշատիչ թռչունների համար մեծ բարձրություն ունեցող թռչնանոցներ՝ ազատ ճախրի հնարավորությամբ, էքսպոզիցիոն թութակների և փասիանների համար՝ առավել ընդարձակ, կանաչապատ տարածքներ՝ առավել հարմարեցված կենդանիների կենսակերպին, ինչպես նաև նախատեսվում է հիմնանորոգել և կենդանիներով վերաբնակեցնել թռչունների վանդակին կից գտնվող աշտարակը:

Այգում արդեն գործում է ուսանողների և ավագ դպրոցի սաների համար նախատեսված էկոլոգիական ակումբ, ուր դասավանդվում են ՀՀ բնաշխարհի և կենսաբազամազանության վերաբերյալ առարկաներ. դասերը ուղեկցվելու են դաշտային վարժանքներով՝ թռչունների ինդենտիֆիկացման, նրանց քանակի հաշվարկման, բնադրման սովորությունների և այլ կարևոր առանձնահատկությունների մասին: Դասընթացներն անվճար են և բաց կենդանաբանությամբ հետաքրքվող բոլոր դպրոցահասակների համար:

Այս տարի ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ Լատվիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Լեհաստանի կենդանաբանական այգիների հետ՝ նվիրատվության հիմունքներում ՀՀ ներկրելու վարդագույն կակադուներ, էմուներ, արա տեսակի թութակներ, հազվագյուտ բադանմաններ, տարգալակտուցներ, ալպակա տեսակի ուղտայծեր, էկզոտարիումի համար՝ էկզոտիկ գալագոներ, իժեր, մարմոզետ կապիկներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել Երևանի կենդանաբանական այգում:

«Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի հետ բանակցություններ են տարվում Երևանի համար ամուրյան վագրերի երիտասարդ զույգ ներկրելու համար, քանի որ վերջիններիս ազատավանդակը բավարար ընդարձակ է և համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: 2019թվականին նախատեսվում է նաև Եվրոպական ասոցիացիայի (ԵԱԶԱ) ստուգայցը Երևան՝ որոշելու համար ասոցիացիային լիիրավ անդամակցություն ստանալու հնարավորությունը, որից հետո Կենդանաբանական այգին հայտ կներկայացնի բազում կենդանիների, այդ թվում՝ ընձուղտների, զեբրերի և այծքաղերի ընտանիքներ նվիրատվության հիմունքով Այգի ներմուծելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ