Նիկոլ Փաշինյանը կեսօրին հանդես կգա հատուկ հայտարարությամբ

17.04.2018, 11:34
«Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։
Նիկոլ Փաշինյանը կեսօրին հանդես կգա հատուկ հայտարարությամբ
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։

Այդ մասին նա ասած քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում։

Ապրիլի 13–ի երեկոյան Փաշինյանը բողոքի շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի երթևեկը, որը կաթվածահար է արդեն երեք օր։ Երկուշաբթի առավոտից Երևանում կաթվածահար է երթևեկությունը գրեթե ողջ մեծ կենտրոնում։ Մետրոյի գնացքները կանգառներ չեն անում «Մարշալ Բաղրամյան» կայարանում։ Կառավարության շենքերի մոտ հերթապահում են ոստիկանության ջոկատներ։

Երկուշաբթի կեսօրին Բաղրամյան պողոտայում խոշոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ակտիվիստները փորձել են ճեղքել ոստիկանության պատնեշն ու շարժվել դեպի ՀՀ ԱԺ–ի շենք։ Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և փշալարեր։ Վնասվածքներ են ստացել մի քանի ցուցարարներ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև երեք ոստիկան։ -0-