425.83
5.02
386.35
+21
Եղանակը Երևանում
Հայ

Նախընտրական լեզվակռիվ. Աշոտյանի կոշտ պատասխանը Փաշինյանին

16:47
28 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախընտրական վիճաբանություն է ծավալվում Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի և «Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկի, խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև։

Փաշինյանի` Աշոտյանի հորդորի պատասխանին սոցցանցում արձագանքել է Արմեն Աշոտյանը` Փաշինյանի գրառումը լկտիություն անվանելով։

«Ասում են` Նիկոլը իմ քաղաքակիրթ հորդորին արձագանքել է լկտիանալով։ Ափսոս։ Մի պահ մոռացել էի, որ սեփական սխալն ընդունել ի վիճակի են միայն ուժեղ մարդիկ»,– գրել է ՀՀԿ փոխնախագահը։

Загружается новость ... "Право"

«Ինչ վերաբերում է քանիցս քաղաքական սեռափոխության ենթարկված էակներին, ապա նրանց մնում է քաղաքական մայրուղու վրա սպասել հերթական պատվիրատուին»,– ավելացրել է նա։

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել է հանրապետության մանկապարտեզների և դպրոցների` հարյուրից ավելի տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։ Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ՀՀԿ–ի անդամներ, իմացել են, որ ուսումնական հաստատությունների ղեկավարները Հայաստանի հանրապետական կուսակցության համար քվեարկելու պատրաստ ընտրողների ցուցակներ են կազմում։ Այդ կապակցությամբ Փաշինյանը նախօրեին ասել է, որ պետք է «հայկական դպրոցն ազատել քաղաքական մարմնավաճառներից»։

Արմեն Աշոտյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի մանկապարտեզների և դպրոցների ուսուցիչներից` հասցրած վիրավորանքի համար, ինչի կապակցությամբ Փաշինյանը գրառում է կատարել Facebook–ում` կոչ անելով Աշոտյանին Աշոտյան լինել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:05
05 Մայիսի 2023
Որո՞նք են 2022թ.–ին նորածինների ամենատարածված անունները
Հրապարակվել է 2022թ.–ին նորածինների ամենատարածված անունների ցանկը
13:46
05 Մայիսի 2023
5 անձինք 18 և 26 հազար դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթերով կազմակերպել են ՀՀ 16 քաղաքացիների անօրինական միգրացիան ԱՄՆ
5 անձինք 18 և 26 հազար դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթերով կազմակերպել են ՀՀ 16 քաղաքացիների անօրինական միգրացիան ԱՄՆ, գործն ուղարկվել է դատարան
12:44
05 Մայիսի 2023
Հայաստանի մեդիաոլորտում կներդրվի 17,3 միլիոն դոլար. ԱՄՆ դեսպան
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ Հայաստանի մեդիաոլորտում կներդրվի 17,3 միլիոն դոլար
11:17
05 Մայիսի 2023
Հայաստանում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ
Հայաստանում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ
11:00
05 Մայիսի 2023
Այսօրվանից Լարսը 1 ամսով փակ է լինելու թեթև մարդատար մեքենաների համար
Լարսը 1 ամսով փակ է լինելու թեթև մարդատար մեքենաների համար
21:26
04 Մայիսի 2023
Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավանական է համարել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում
21:09
04 Մայիսի 2023
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել Լուսնի կիսախավարում (ՖՈՏՈ)
Լուսնի կիսախավարումը կսկսվի Երևանի ժամանակով 19:54-ին. ՖՈՏՈ
18:23
04 Մայիսի 2023
Արդշինբանկը զգուշացնում է խարդախության դեպքերի մասին
Արդշինբանկի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է հաճախորդներին, որում զգուշացնում է համացանցում կեղծ բանկային էջերով խարդախության դեպքերի աճի մասին
16:11
04 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և IT ընկերությունների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին
Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ», խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից
16:09
04 Մայիսի 2023
Զոհված զինծառայողների հարազատները խոզի կտրած գլուխներ են դրել կառավարության շենքի դիմաց հանրահավաքի ժամանակ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հինգշաբթի բողոքի ակցիայի ժամանակ կառավարության շենքի դիմաց դրել են խոզի կտրած գլուխներ
16:00
04 Մայիսի 2023
Սյունիքի մարզում բացառիկ գտածո է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ մարզում բացառիկ գտածո են հայտնաբերել. ՖՈՏՈ
14:21
04 Մայիսի 2023
Պապիկյանն այսօր վաղ առավոտյան անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասեր (ՖՈՏՈ)
Պաշտպանության նախարարը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասեր. ՖՈՏՈ