ՃՈ–ն զգուշացնում է․ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

27.02.2025, 22:25
ՃՈ–ն զգուշացնում է․ մարտի 3–ից գործարկվելու է լուսանկարահանող տեխնիկական միջոց
ՃՈ–ն զգուշացնում է․ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը՝ մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հ-6 հանրապետական նշանակության ճանապարհի Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրի տարածքով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 3-ից:
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: