Մարկեդոնով. Ղարաբաղյան խնդիրը կարևոր է ՌԴ–ի համար, բայց ոչ առաջնահերթ
16.02.2017,
18:16
Ռուսաստանի համար ղարաբաղյան խնդիրը կարևոր է, բայց դա բացարձակ առաջնահերթ խնդիր չէ:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի համար ղարաբաղյան խնդիրը կարևոր է, բայց դա բացարձակ առաջնահերթ խնդիր չէ, ասաց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Թողնել ամենը և բոլոր ջանքերը գործադրել` զբաղվելու հակամարտության կարգավորմամբ այն պայմաններում, երբ երկու կողմերը պատրաստ չեն փոխզիջումների և երբ հասարակական դիրքորոշումն ավելի ծայրահեղական է, քան իշխանության դիրքորոշումը, նպատակահարմար չէ»,– ասաց ռուս փորձագետը հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությունում։
Ըստ նրա, Ռուսաստանը մեծ մասամբ արձագանքող, քան ակտիվ երկիր է, և դրա հետևանքով այն «չի պարտադրում օրակարգ, այլ, ավելի շուտ, հետևում է մյուսին, հաճախ արդարացնող տոնայնությամբ»։
Մյուս կողմից, ինչպես նշեց Մարկեդոնովը, ի տարբերություն ամերիկացիների, Ռուսաստանը չունի կեղծ գաղափարներ, նա պրակտիկայի հետ կապ չունեցող հայտարարություններ չի անի։
«Այդ իմաստով Ռուսաստանը կկոտրի ստատուս քվոն այն ժամանակ, երբ ինչ–որ մեկը սկսի ավարտին հասցնել դա»,– ընդգծեց քաղաքագետը։
Այդ համատեքստում նա բերեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օրինակը։ Երկար տարիներ Ռուսաստանը հետաձգում էր դրանց ճանաչման հարցը` չարձագանքելով այդ երկու հանրապետությունների ղեկավարության համակարգային փորձերին, բայց հենց որ սկսվեց հակամարտության «ապասառեցման» գործընթացը, որը կարող էր դուրս մղել ՌԴ–ին խաղից, նա ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսեթիան։
«2016 թվականի ապրիլին տեղի չունեցավ այն, ինչ կատարվեց 2008 թվականին Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։ Եթե դա տեղի ունենար, և եթե տեղի ունենա, ապա ռուսական արձագանքը բավականին կոշտ կլինի, որովհետև ռուսական ղեկավարությունը պարզապես չի ուզում, որ իրեն դեն շպրտեն որևէ գործընթացից»,– ասաց փորձագետը։
Մարկեդոնովի խոսքով, ակնհայտ է, որ Բաքվում և Երևանում կցանկանային, որ Մոսկվան որոշակի եզրափակիչ ընտրություն կատարի։
«Հաշվի առնելով Վրաստանի նկատմամբ ազադեցության որոշակի կորուստը` Ադրբեջանը ևս ակնհայտ թշնամու վերածելով, մեղմ ասած, շահեկան չէ։ Ընդ որում, որքան էլ պարադոքսալ հնչի, դա շահեկան չէ հենց Հայաստանի համար, որովհետև Ռուսաստանի հետ թշնամացած Ադրբեջանն ավելի ագրեսիվ կլինի Հայաստանի նկատմամբ»,– վստահ է ռուս փորձագետը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–