Մարդկանց կործանողը գարեջուրը չէ. ՀՀ վարչապետը պաշտպանել է գարեջրի ընկերությունը

18.11.2016, 14:12
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության նիստի ժամանակ պաշտպանել է «Երևան Գարեջուր» ընկերությունը:
Մարդկանց կործանողը գարեջուրը չէ. ՀՀ վարչապետը պաշտպանել է գարեջրի ընկերությունը
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության նիստի ժամանակ պաշտպանել է «Երևան Գարեջուր» ընկերությունը:

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է «Երևան Գարեջուր» ընկերության 110 մլն դրամի (մոտ 229,7 հազար դոլար) լրացուցիչ շահույթը փոխանցել պետական բյուջե:

«Պետական հանձնաժողովը, ըստ օրենքի, կառավարությունից անկախ է, և մենք նրա վրա ճնշման լծակներ չունենք: Սակայն մենք կարող ենք մեր կարծիքը հայտնել: Կոչ ենք անում ՏՄՊՊՀ-ին և նրա ղեկավարներին իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի ուսումնասիրության վրա:

Նրա խոսքով, հասարակությունը դրանով ավելի է անհանգստացած, և այդ շուկան առավել առաջնային խնդիր է, քան գարեջրի արտադրությունը, որտեղ շատ արտադրողներ և ներկրողներ կան, լուրջ մրցակցություն կա:

Կարապետյանը հայտնեց, որ հանդիպել է ձեռնարկատերերի հետ, որոնք ասել են, որ նրանց շահույթը չի մեծացել:

«Ուստի խնդրում եմ ՏՄՊՊՀ-ին դրան առավելագույն ուշադրությամբ վերաբերվել», - ասաց Կարապետյանը:

ՏՄՊՊՀ-ն գրանցել է «Երևան Գարեջուր» ընկերության կողմից գարեջրի 1 լիտրի համար 30 դրամով գնի բարձրացում`նախորդ տարվա վերջի համեմատ: Ընկերությունը գերիշխող դեր է զբաղեցնում, և նրան է պատկանում շուկայի կեսը, սակայն կարգավորիչի հետազոտությունների համաձայն, արտադրության ծախսերը չեն ավելացել: -0-