Լրագրողների նկատմամբ բռնության երկու դեպք է գրանցվել քվեարկության ընթացքում

02.04.2017, 22:11
ԶԼՄ–ների ներկայացուցիչների նկատմամբ բռնության երկու դեպք է գրանցվել Կոնդ վարչական շրջանի քվեարկության ընթացքում:
Լրագրողների նկատմամբ բռնության երկու դեպք է գրանցվել քվեարկության ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԶԼՄ–ների ներկայացուցիչների նկատմամբ բռնության երկու դեպք է գրանցվել Կոնդ վարչական շրջանի քվեարկության ընթացքում, հայտնում է Խոսքի ազատության կոմիտեի ղեկաաաաաաաաաաաավար Աշոտ Մելիքյանը։

«Ֆիզիկական բռնություն է կիրառվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի և Araratnews.am ռեսուրսի լրագրող Շողիկ Գալստյանի նկատմամբ Կոնդում։ Վերջինիս մազերից են քաշել նույնիսկ»,– կիրակի մամուլի ասուլիսում ասաց Մելիքյանը։

Ըստ նրա, քվեարկության օրը գրանցվել է նաև լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հինգ դեպք։

«Բնականաբար, այդ հարցում մենք կարող ենք առաջընթաց գրանցել` 2015 թվականից հետո մենք արձանագրում ենք հանդուրժող վերաբերմունք լրագրողների նկատմամբ և իշխանությունների, և հասարակության կողմից։ Այն, ինչ այսօր տեսանք Կոնդում, անընդունելի է»,– ասաց Մելիքյանը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին ավելացրեց, որ նախօրեին Հայաստանի համար անսովոր երևույթ է գրանցվել` ապրիլի 1–ին Twitter–ում արգելափակվել են մի քանի ակտիվ հայ օգտատերերի պրոֆիլներ և Hetq ու Civilnet լրատվամիջոցների էջերը։

«Կարծում եմ, որ դա Հայաստանից չեն արել, այլ, ամենայն հավանականությամբ, դրսից, հնարավոր է` Ռուսաստանից»,– ասաց Մարտիրոսյանը։

Կիրակի հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին: -0-