Կարկուտ Սյունիքում. վնասվել են ցանքատարածքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
01.06.2017,
20:56
Սյունիքի մարզի որոշ շրջաններում կարկուտ է տեղացել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզի որոշ շրջաններում կարկուտ է տեղացել։

Հինգշաբթի 16:08-ին ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ գյուղերում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածքներ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կարկուտը մասնակի վնասել է Արավուս, Տեղ, Հարթաշեն, Կոռնիձոր համայնքները. վնասի չափերը ճշտվում են: -0-