639.82
7.1
522.3
0
Եղանակը Երևանում
Հայ

«Կալաշնիկով» ինքնաձիգ, 1200-ից ավելի փամփուշտ, երկու ատրճանակ. Սյունիքում Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

18:10
11 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սյունիքում ոստիկանները Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին ստուգել են Արցախից վերադարձած 37-ամյա մի տղամարդու ջիպը։

Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով երկու նռնականետ, նռնականետի արկեր, նռնակներ, ջերմատեսիլ և օպտիկական սարքեր, գործարանային համարով ձեռքի գնդացիր, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու ատրճանակ, փամփշտատուփեր, տարբեր հրազենների և տրամաչափի 1200-ից ավելի փամփուշտ, հանդերձանք, կապի միջոցներ և այլն։

Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Ոստիկանությունը շարունակում է միջոցառումները՝ Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը բացառելու ուղղությամբ։-0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
30 Դեկտեմբերի 2020
Նախկին պատգամավոր և «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանը մեղադրվում է բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ
Նախկին պատգամավոր և «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանը մեղադրվում է բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ
15:13
30 Դեկտեմբերի 2020
Արսեն Թորոսյանը պատվաստվել է COVID-19–ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով
Արսեն Թորոսյանը պատվաստվել է COVID-19–ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով
14:48
30 Դեկտեմբերի 2020
ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել
Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել
12:59
30 Դեկտեմբերի 2020
Հրամանատարն ԱԹՍ-ի ձայնը լսելուց հետո հրամայել էր նստել ավտոմեքենան, 18 զինծառայող զոհվել է. նա կալանավորվել է
Զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա հարուցված քրեական գործով կալանավորվել է զորամասի հրամանատարի տեղակալը. նրա հրամանի պատճառով 18 զինծառայող է զոհվել
11:11
30 Դեկտեմբերի 2020
Լրագրող Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
Հայտնի լրագրող Կարեն Գիլոյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
10:57
30 Դեկտեմբերի 2020
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 582 նոր դեպք, ընդհանուր՝ 158878․ մահացել է 10 մարդ
Երեկ կատարվել է 3508 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք
22:00
29 Դեկտեմբերի 2020
Ի՞նչ հանցանք է գործել Լենա Նազարյանը,Փաշինյանի նոր արդարացումներն ու նոր քրեական գործերը. ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ հանցանք է գործել Լենա Նազարյանը,Փաշինյանի նոր արդարացումներն ու նոր քրեական գործերը. ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:04
29 Դեկտեմբերի 2020
Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը
Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը
19:49
29 Դեկտեմբերի 2020
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին, ԱԺ–ն ընդունեց օրենքի լրացումները
19:02
29 Դեկտեմբերի 2020
Ծառուկյանը նշել է, թե ինչ է ասել Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ
Ծառուկյանը նշել է, թե ինչ է ասել Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ
18:53
29 Դեկտեմբերի 2020
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար (ՎԻԴԵՈ)
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար. ՎԻԴԵՈ
16:57
29 Դեկտեմբերի 2020
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները