Իրանից թմրանյութերի ներկրման փորձ է կանխվել Մեղրիում (ՖՈՏՈ)

22.01.2019, 11:57
Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը:
Իրանից թմրանյութերի ներկրման փորձ է կանխվել Մեղրիում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը:

 - рис.1

«Արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, ինչպես նաև մոտ 0.3 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-