ՀՅԴ–ն նախարարական մեկ պորտֆել կունենա
05.02.2016,
11:09
ՀՅ Դաշնակցությունը նախօրեին փակ նիստ է անցկացրել Հայաստանի հանրապետական կուսակցության` կոալիցիոյի ձևավորման առաջարկները քննարկելու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՅ Դաշնակցությունը նախօրեին փակ նիստ է անցկացրել Հայաստանի հանրապետական կուսակցության` կոալիցիոյի ձևավորման առաջարկները քննարկելու նպատակով, գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Ըստ լուրերի, ՀՅԴ–ին կփոխանցվի առանձին գերատեսչության մեջ առանձնացված Տարածքային կառավարման նախարարությունը, իսկ նախարար կնշանակվի Դավիթ Լոքյանը (Հայաստանի գյուղատնտեսության նախկին նախարար – «Նովոստի–Արմենիա»)»,– ասվում է գրառման մեջ։
Ինքը` Լոքյանը, armlur.am–ին ասել էր, որ «քննարկման ընթացքում պաշտոնների հարցերին առայժմ անդրադարձ չի կատարվել»։ Իսկ այն հարցին, թե կհամաձայնի նա, արդյո՞ք, եթե այդ պաշտոնն իրեն առաջարկվի` Լոքյանը նշել է, որ կմտածի այն ժամանակ, երբ այդ պաշտոնի առաջարկն արվի, գրում է թերթը։
Գրառման հեղինակները նշում են, որ Դավիթ Լոքյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկն է, իսկ նրա որդին` Սերգեյ Լոքյանը ներկայում կառավարության ղեկավարի խորհրդականն է։
Հայաստանում ակտիվ խորհրդատվություններ են անցկացվում կոալիցիոն կառավարության հնարավոր ստեղծման շուրջ։ Մամուլի հրապարակումների համաձայն, ՀՀԿ–ն բանակցություններ է վարում, հիմնականում, ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ովքեր կողմ արտահայտվեցին 2015 թվականի դեկտեմբերի 6–ին ընդունված սահմանդրական փոփոխություններին։ Հնչեցվում են պատասխանատվության ոլորտների բաժանման տարբեր վարկածներ, սակայն ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն առայժմ փոխհամաձայնության չեն եկել։ -0-