Հրշեջները ողջ գիշեր պայքարել են կրակի դեմ Բյուրականում (ՎԻԴԵՈ)

05.09.2017, 10:37
Օգոստոսի 3–ին հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղի հարակից տարածքում։
Հրշեջները ողջ գիշեր պայքարել են կրակի դեմ Բյուրականում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 3–ին հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղի հարակից տարածքում, որի դեմ պայքարում են հրշեջները։

Բռնկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Право"

Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:

Հաղորդագրության համաձայն, ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր էր դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները:

Գերատեսչությունից հայտնում են, որ տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: -0-