ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հայտնել է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտնել է ԱԱԾ պետի և ոստիկանապետի նոր նշանակումների մասին:
«Որոշումը արդեն կայացրել եմ: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ, իսկ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողը կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,- նշել է վարչապետը:
Նշենք, որ ոստիկանապետի ԺՊ-ն Արման Սարգսյանն է, իսկ ԱԱԾ տնօրենինը՝ Էդուարդ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ իշխանություններին մեղադրելով «որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության մեջ»: Իսկ երկու օր անց հրաժարականի դիմում ստորագրեց նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: -0-