ՀՐԱՏԱՊ․ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

25.09.2020, 23:12
ՀՐԱՏԱՊ․ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
ՀՐԱՏԱՊ․ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որոշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Նրան կալանավորել են 2 ամսով։ 

Նշենք, որ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունն ընթացավ շուրջ 9 ժամ։ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, ինչը, սակայն, մերժվել էր։