Հնագույն Անիի համը. Երևանում ներկայացրել են հայկական միջնադարի ուտեստները
29.02.2016,
20:24
Հնագույն Անի քաղաքի ամենահամեղ կերակրատեսակներն են ներկայացվել Երևանում:
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հնագույն Անի քաղաքի ամենահամեղ կերակրատեսակներն են ներկայացվել Երևանում:
Միջոցառումը կայացել է նախօրեին «Արարատ հոլ» երևանյան ռեստորանում: Ռեստորանի այցելուների դատին են հանձնվել Անի քաղաքի բացառիկ վեց կերակրատեսակներ` ականջապուր` խմորի և մսե մանթիով, «խորութ» համեմունքով, բողկով, մեղրով և գետնանուշով աղանդեր, «սոխետոլմա», «վուշի տոլմա» և «շերդան» (ոչխարի ստամոքս):
Հատուկ հյուրերի համար «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացումը և պահպանումը» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանն ականջապուրի պատրաստման վարպետության դաս է անցկացրել:
Ներկաներին նաև ներկայացվել է տեսանյութ, որը պատմում է միջնադարյան Անիի խոհանոցի բաղադրատոմսերի որոնման պատմության մասին:
«Ես ոչ միայն գոհ եմ միջոցառումից, այլ վստահաբար կարող եմ ասել, որ այն գերազանցել է մեր սպասելիքները: Բոլորին թվում է, թե ազգային խոհանոցը գրեթե չի հետաքրքրում մեր հասարակությանը, այնուամենայնիվ, տվյալ միջոցառումն ապացուցում է հակառակը»,- ասել է Մամուլյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Նա պատմել է նաև, որ կազմակերպությունը մտադիր է մարտը հայտարարել Անիի խոհանոցի ամիս, քանի որ այն ճանաչում է ձեռք բերում:
«Ուրախ եմ, որ մեր հասարակությունը կարող է ծանոթանալ ազգային խոհանոցի բազմազանությանը: Շատ ենք ցանկանում, որ ներկայացված կերակրատեսակներն ընդգրկվեն հայկական ռեստորանների ճաշացանկում, այնուամենայնիվ, արձագանքներ չենք ստանում երկրի առավել հայտնի և այցելվող ռեստորաններից»,- ավելացրել է Մամուլյանը:
Ըստ նրա, այսօր խորոված պատրաստող ամեն մի մարդ իրեն խոհարար է համարում:
«Չեմ ուզում քննադատել մեր գործընկերների մասնագիտական հմտությունները, քանի որ նրանք պատրաստում են այն, ինչ պահանջարկ ունի»,- ասել է Մամուլյանը:
Նա նշել է նաև, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է հայկական ազգային խոհանոցի մասսայականացման ակտիվ գործունեությունը:-0-