ՀԾԿՀ–ն պատժել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը

06.02.2019, 15:55
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստում նախազգուշացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:
ՀԾԿՀ–ն պատժել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստում նախազգուշացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը հաշվետվությունների ներկայացումը ձգձգելու համար:

Ինչպես նշեց հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը, ընկերությունը, մասնավորապես, հաշվետվություն է ներկայացրել Գազպրոմին պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի 5–րդ բլոկի նոյեմբերի գործունեության մասին միայն 2018 թ.-ի դեկտեմբերի 28-ը` մի քանի օրով խախտելով սահմանված ժամկետը:

Загружается новость ... "Право"

Հաշվետվությունների ներկայացման ձգձգումը ընկերությունում բացատրել են արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի հարցով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ տարաձայնությունների հստակեցման անհրաժեշտությամբ:

Տեղեկատվության ներկայացման ձգձգման հետ կապված «Գազպրոմ Արմենիա» ընկերության բացատրությունը չի կարող դիտարկվել որպես սահմանված ժամկետների հետաձգման օբյեկտիվ պատճառ: Ընկերությունը կարող էր ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված ժամկետում, իսկ հետագայում` անհրաժեշտության դեպքում, շտկել այն», - նշեց Աղինյանը:-0-