Հիշեցում. Անկախության տոնին ընդառաջ Հայաստանի բնակիչները մեկ ժամ պակաս կաշխատեն

20.09.2019, 13:50
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ երկում անկախության օրվա նախաշեմին աշխատանքային օրը կրճատվել է մեկ ժամով։
Հիշեցում. Անկախության տոնին ընդառաջ Հայաստանի բնակիչները մեկ ժամ պակաս կաշխատեն
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ երկում անկախության օրվա նախաշեմին աշխատանքային օրը կրճատվել է մեկ ժամով։

«Վաղը Անկախության տոնն է։ Այսօր աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով (բացառությամբ կրճատ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների)»,– ասվում է գերատեսչության էջում։

Հայաստանի աշխատանքային օրենսգրքի 147–րդ հոդվածի, ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերին նախորդող աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ աշխատանքային ժամանակ պայմաններով աշխատողների։

Հայաստանը սեպտեմբերի 21–ին կնշի պետության անկախացման 28–րդ տարեդարձը։ Այս տարի տոնական գլխավոր միջոցառումները կանցկացվեն Գյումրիում։ -0-