ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում արտոնագրերի համար դիմել միայն պաշտոնական կայքերի միջոցով

29.09.2016, 20:58
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում արտոնագրեր ստանալու հայտեր ներկայացնել միայն պաշտոնական կայքերի միջոցով։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում արտոնագրերի համար դիմել միայն պաշտոնական կայքերի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում արտոնագրեր ստանալու հայտեր ներկայացնել միայն պաշտոնական կայքերի միջոցով։

Դեսպանության հաղորդման մեջ նշվում է, որ էթնիկ բազմազանության արտոնագրերը (Diversity Visa – Green Card) տրամադրվում են «.gov» ընդլայնմամբ կայքերում, որոնք ԱՄՆ կառավարության պաշտոնակայն կայքեր են։

Մնացած կայքերի ծառայություններից («.com», «.org», «.net» ընդլայնումներով) օգտվել խորհուրդ չի տրվում, քանի որ դրանց չեն երաշխավորվում և չեն ֆինանսավորվում Պետդեպարտամենտի կողմից։

«Զգուշացեք ցանկացած անձից, ով պահանջում է անձնական տեղեկություն տրամադրել առցանց տարբերակով»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-