414.33
4.75
386.75
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԻՆ նախարարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 16-ին

17:20
14 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԻՆ նախարար, ոստիկանության գեներալ-մայորը հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանը մահացել է նախօրեին` 56 տարեկան հասակում:

Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Արմեն Երիցյանը մեծ ավանդ է ունեցել մեր երկրի պետականաշինության գործում: Երկար տարիներ աշխատելով Հայաստանի ոստիկանության համակարգում, այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ նա իր հարուստ փորձն ու գիտելիքն ամբողջովին ծառայեցրել է այդ ոլորտների բարեփոխմանն ու զարգացմանը», - նշվում է հեռագրում:

Հայաստանի կառավարության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Արմեն Երիցյանի ընտանիքին, նրա հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

Արմեն Երիցյանը ծնվել է 1960 թ.–ի դեկտեմբերի 25–ին Երևանում։

1978 թ.–ին ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոց։ 1984-1986 թթ. –ին սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոցում, 1987-1990 թթ. –ին` ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետում։

1996 թ. –ին Արմեն Երիցյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1996-1999թթ. –ին սովորել է ՌԴ նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիայում (դոկտորանտուրա)։

1982-2010 թթ.–ն աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։

2010-2014 թթ.- ին Արմեն Երիցյանը զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ 2014-2016 թթ. –ին եղել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար։

ՀՀ նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով Արմեն Երիցյանը վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով Արմեն Երիցյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

1978-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Արմեն Երիցյանը պարգևատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Մխիթար Գոշ» մեդալներով, 2009 թ.–ին ՀՀ վարչապետի հուշամեդալով և 2012 թ.–ին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:

Արմեն Երիցյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է: 10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Արմեն Երիցյանը դասավանդում էր Երևանի պետական համալսարանում:

Արմեն Երիցյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա, երեք թոռնիկ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար