ՀՀ ԱՆ-ն դեմ է ռազմական դրության վերացմանը․ երկայացվել են հիմնավորումները

26.11.2020, 16:55
ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը դեմ է արտահայտվել երկրում ռազմական դրությունը վերացնելուն
ՀՀ ԱՆ-ն դեմ է ռազմական դրության վերացմանը․ երկայացվել են հիմնավորումները

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում Հայաստանի առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը դեմ արտահայտվեց երկրում ռազմական դրությունը վերացնելուն՝ դա հիմնավորելով երկիր հումանիտար բեռները հարկերից ազատելու գործող նորմով:

«Վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանը բարձր մակարդակի բժշկական և նյութական աջակցություն է ապահովել վիրավոր զինծառայողների և խաղաղ բնակիչների համար, այդ թվում` երկրի քաղաքացիների և Սփյուռքի ներկայացուցիչների նվիրատվությունների շնորհիվ»,- ասաց Ավանեսյանը:

Загружается новость ... "Лево"
Նա նշեց, որ Ռազմական դրության մասին որոշումը հնարավորություն է տվել ապահովել այդ ամբողջ աջակցությունը` ազատելով այն հարկային և մաքսային պարտավորություններից։ Բացի այդ, պայմաններ են ստեղծվել այս օգնության առավել արդյունավետ և արագ բաշխման համար: Այդ կարգավորումները ներկայիս ծավալներով, ըստ Ավանեսյանի, կարող են գործել միայն ռազմական դրության շրջանակներում:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ կառավարությունն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել և քննարկում, որը պետք է օգնության անխափան տրամադրում ապահովի նույնիսկ ռազմական դրության չեղարկումից հետո: Միաժամանակ, նրա խոսքով, իշխանությունները պատրաստ են քննարկել ռազմական դրության փուլային չեղարկման հարցը ողջամիտ հետաձգման տրամադրման դեպքում:-0-