Հերիք ա կկվի տեղ Ձեզ դնեք, Դուք բոլորի հետևից եք խոսում, տղա եղեք. Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլի» անդամին (ՎԻԴԵՈ)

24.06.2020, 16:58
Թեժ քննարկում Երևանի ավագանու նիստի ժամանակ. ՎԻԴԵՈ
Հերիք ա կկվի տեղ Ձեզ դնեք, Դուք բոլորի հետևից եք խոսում, տղա եղեք. Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլի» անդամին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունիսի 24-ին Երևանի ավագանու նիստում թեժ քննարկում էր ընթանում:

Загружается новость ... "Лево"

Նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանն ընդհատել է «Լույս» խմբակցության անդամի խոսքը, քանի որ այդ պահին հարց ու պատասխանի ժամանակըտ չէր, սակայն «Իմ քայլը» խմբակցության անդամին թույլ է տվել ելույթ ունենալ հարցի հետ չառնչվող թեմայով:

Այս առիթով սուր արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Քանի որ մեզ մոտ անկանոն վիճակ է, և ով ինչից ուզի՝ կխոսի, ես էլ որոշեցի այսօր հեքիաթ կարդամ: Լինում է մի սար, էն սարում մի ծառ, էն ծառին փչակ, փչակում մի բուն, բնին երեք ձու ու վրեն կկու: Կկու, կկու, իմ կկուներ… ժողովուրդ, ամոթ ա, հերիք ա կկվի տեղ ձեզ դնեք, բան ունեք ասելու, ասեք հարց ու պատասխանին: Պարոն քաղաքապետ, տիկին Վարդանյանին ընդհատեցիք, իսկ ձեր ֆրակցիայից չընդհատեցիք»,- նշել է Անի Խաչատրյանը:

Նա նաև դիմել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ելույթին, որը վերաբերում էր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի արտահերթ ելույթին:

«Պարոն Երիցյան, լավ կլիներ Պարոն Խաժակյանի դիմաց խոսեիք, նա ասաց, որ գնում է 6-րդ վարչություն, որովհետև իրեն կանչել են: Վերջերս, պարոն Երիցյան դուք որդեգրել եք մի քաղաքականություն միշտ բոլորի հետևից եք խոսում, տղա եղեք»,- հայտնել է Խաչատրյանը:

Հավելենք, որ Երիցյանը Խաժակյանի ելույթը որակել էր ինքնագովազդ և ասել, որ Խաժակյանի ելույթն իրեն հիշեցրել է ոչ վաղ անցյալը, երբ երիտասարդ քաղաքական գործիչներն իրենց պաշտոնն ընկալում էին ոչ թե՝ որպես պարտականություն, այլ՝ արտոնություն:-0-