Հեռախոս փոխնախարարի համար. Հայաստանի վարչապետը խնդրել է չքննարկել օրակարգում տեխնիկական հարցեր

13.10.2016, 19:01
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խնդրել է հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում մշակել նիստերի օրակարգի ձևավորման այնպիսի մեխանիզմներ, որ բացառվեն տեխնիկական հարցերի քննարկումները։

Հեռախոս փոխնախարարի համար. Հայաստանի վարչապետը խնդրել է չքննարկել օրակարգում տեխնիկական հարցեր
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խնդրել է հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում մշակել նիստերի օրակարգի ձևավորման այնպիսի մեխանիզմներ, որ բացառվեն տեխնիկական հարցերի քննարկումները։

Նման հայտարարության պատճառը հարցն էր, որը ներկայացրեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Մասնավորապես, որոշման նախագծում առաջարկվում էր հաստատել նախարարությանը ևս մեկ բջջային հեռախոսի տրամադրումը, որը նախատեսված կլինի ԱԳՆ ղեկավարի տեղակալի նոր հաստատված պաշտոնի համար։

Հարցը ներկայացնելուց հետո վարչապետը դիմեց կառավարության աշպխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկով այն մասին, որ նմանատիպ տեխնիկական հարցեր նիստի օրակարգի շրջանակում չքննարկվեն։

Ինչպես նշեց Հարությունյանը, հոկտեմբերի 18–ին լրանում է պետգերատեսչություններին և կառույցներին վարչապետի կողմից տրված հանձանարարականների ժամկետը, որոնց համաձայն, նրանք պետք է ներկայացնեն կառավարության մի շարք որոշումների ապակենտրոնացման առաջարկություններ։

Նա նշեց, որ կան հարցեր, որոնք կպահանջեն օրենսդրական փոփոխություններ, իսկ տեխնիկական հարցերը կարելի կլինի ներկայացնեն նիստում առանց նախարարների կոմիտեում քննարկումների։

«Եկեք շարժվենք երկու ուղղություններով` առաջինը, որը դուք եք առաջարկել, երկրորդը` առհասարակ կոմիտեի քննարկմանը չներկայացնել նման հարցեր և լուծել դրանք ներքին կարգով»,– ասաց Կարապետյանը։ -0-