Հայտնի է Երևանի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
05.04.2017,
19:44
Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կառաջադրի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հայտնեց խորհրդարանի պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ղեկավար Գագիկ Մինասյանը։
Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները կանցկացվեն Երևանում մայիսի 14–ին։
«ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում վերջնական որոշում կընդունվի Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցով։ Իմ անձնական կարծիքով, այն անմոռանալի աշխատանքը, որն իրականացվել է Երևանում, ինձ հանգեցնում է այն մտքին, որ ամենահարմար թեկնածուն Տարոն Մարգարյանն է»,– չորեքշաբթի ասաց Մինասյանը մամուլի ասուլիսում։
Մինասյանն ավելացրել է, որ կուսակցության անդամները կքննարկեն նաև ՀՅԴ–ի հետ կոալիցիայի ստեղծման հարցերը։
Հայաստանի Սահմանդրության նոր խմբագրման համաձայն, Երևանի ավագանու խորհուրդն այսուհետ կընտրվի ոչ թե 4, այլ 5 տարի ժամկետով։
Ավագանու խորհուրդը կազմված է 65 անդամներից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրում է Ավագանու ընտրված խորհուրդը։ -0-