Հայտնի են միասնական քննությունների անցկացման օրերը
20.06.2020,
11:33
Միասնական քննությունների օրերն արդեն հայտնի են
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական
քննությունների օրերը՝ ըստ առարկաների։
Քննությունները կմեկնարկեն
- հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն),
- հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա,
- հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ
- հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։
Загружается новость ... "Лево"
«Հիշեցնենք, որ ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն՝ 45-ն են: Եթե նախկինում մեկ
քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի
քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր
դահլիճում կլինի 40-60 դիմորդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝
հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։
Նշվում է, որ քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ:
Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից
խուսափելու համար:-0-

