Հայտնի է, թե ով է Հայաստանում վթարված պոչատարի սեփականատերը

17.10.2019, 15:20
Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։
Հայտնի է, թե ով է Հայաստանում վթարված պոչատարի սեփականատերը
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ պոչատարը, որում առավոտյան վթար է տեղի ունեցել, պատկանում է Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատին։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

«Այսինքն, վթարը տեղի է ունեցել ոչ ուղղակիորեն պոչամբարում»,– հինգշաբթի կառավարության նիստից հետո ասաց նա։

Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։ Այնուամենայնիվ, Գրիգորյանն ասաց, որ կատարվածի պատասխանատվությունը պոչամբարի սեփականատերերի վրա է։

Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման չափը բնապահպանական վնասի համար ծիծաղելի է, և կառավարությունը կվերանայի տուգանքների չափը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:

Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր: -0-