Հայտնի է ՀՀ–ում նորածինների ամենատարածված անունների և ազգանունների հնգյակը

07.05.2019, 12:46
Հայտնի է ՀՀ–ում նորածինների ամենատարածված անունների և ազգանունների հնգյակը:
Հայտնի է ՀՀ–ում նորածինների ամենատարածված անունների և ազգանունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ավելի հաճախ տրվող անունների ցանկը, որոնցով անվանակոչվել են երեխաները 2018թ.–ին։

Ցանկը գլխավորել են Նարեն ու Դավիթը։ Նարե անունով անվանակոչվել է 658 նորածին, Դավիթ անունով` 1404։ Աղջիկների տարածված անունների հնգյակում են Մարիան (599), Մանեն (498), Մարին (487) և Արփին (426)։

Տղաների անունների հնգյակում են Նարեկը (1084), Հայկը (536), Տիգրանը (525), Մարկը (522)։

Աղջիկների ամենատարածված ազգանունների ցանկը գլխավորել են Գրիգորյանը (522), տղաներինը` Հովհաննիսյանը (563)։ Նորածին աղջիկների ամենատարածված ազգանունների թվում են Հովհաննիսյանը (476), Հարությունյանը (476), Սարգսյանը (473), Խաչատրյանը (436), տղաներինը` Գրիգորյանը (533), Հարությունյանը (529), Սարգսյանը (525), Խաչատրյանը (514)։

Հանրապետությունում 2018թ.–ին ծնվել է 17322 աղջիկ` 2017թ.–ին լույս աշխարհ եկած 17 950–ի դիմաց և 19 252 տղա` 19 749–ի դիմաց։–0–