ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Աժ ԲՀԿ խմբակցության փորձագետ Իրինա Քոչարյանի հարսանիքն է տեղի ունեցել հունիսի 11-ին «Օջախ» ռեստորանային համալիրում, գրում է «Հրապարակ» թերթը։
Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհին է, ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր տնօրենը, Վալերի Քոչարյանի անվան հիմնադրամի հիմնադիր տնօրեններից։
Սա Իրինա Քոչարյանի երկրորդ ամուսնությունն է, առաջին ամուսնությունից նա երեք դուստր ունի։
Հարսանիքին հրավիրված են եղել ոչ միայն Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները, այլև Աժ ԲՀԿ-ական պատգամավորները։
Բիզնես-լեդիի ընտրյալը գործարար Արմեն Մանուկյանն է։
Թերթի տեղեկություններով՝ հարսանիքը ղարաբաղյան ավանդույթների և ժամանակակից մոտիվների սինթեզ է եղել։
Այսպես, ինչպես գրում է պարբերականը, խորովածին փոխարինել է ժենգյալով հացը, իսկ տաշի-տուշիին էլ՝ ոչ ավանդական հայկական երաժշտությունը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում