Հայկական էքստրիմ. բեյսջամփինգը պաշտոնապես Տաթևի «գրանցում» է ստացել

06.06.2016, 16:05
Նախօրեին Հայաստանում մեկնարկել է «Base Fest» բեյսջամփինգի առաջին փառատոնը:
Հայկական էքստրիմ. բեյսջամփինգը պաշտոնապես Տաթևի «գրանցում» է ստացել
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Հայաստանում մեկնարկել է «Base Fest» բեյսջամփինգի առաջին փառատոնը, որը կտևի հինգ օր: Մոտ քառասուն բեյսջամփեր Հայաստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից կատարել են էքստրեմալ վտանգավոր թռիչքներ Տաթևի ճոպանուղու` 320 մետր բարձրություն վրա գտնվող խցիկներից:

Փառատոնի բացառիկությունը

 - рис.1

Բեյսջամփինգն էքստրեմալ մարզաձև է, որում կիրառվում է ֆիքսված օբյեկտներից ցատկելու համար նախատեսված հատուկ պարաշյուտ: Այսօր բեյսջամփինգը մեծ տարածում է ձեռք բերում ամբողջ աշխարհում: Այն կազմակերպվել է նաև Հայաստանում:

Բեյսջամփինգի պատմության մեջ առաջին անգամ թռիչքի համար հարթակ է հանդիսացել Հայաստանի «ՏաԹևեր» ռևերսային ճոպանուղին, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհում ամենաերկար ռևերսային ճոպանուղի։

Բնականաբար, բոլոր մարզիկները ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն, իրենք են պատասխանատվություն կրում պարաշյուտով թռիչքի ժամանակ ծագած ֆորսմաժորային իրավիճակների համար: Բարեբախտաբար, միջադեպեր չեն եղել: Դե իսկ կիրճի աներևակայելի գեղեցկությունը անկասկած նկատել են փառատոնի բոլոր մասնակիցները:

Բոլոր երկրների բեյսջամփերներ, միացե՛ք

 - рис.2

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը զրուցել է բեյսջամփերների հետ` պարզելու համար, թե ինչու են նրանք որոշել զբաղվել այս մարզաձևով, ինչպես են տեղեկացել Հայաստանում այս մարզաձևի հնարավորությունների մասին և ինչ զգացումներով են սպասում թռիչքին:

Պարզվել է, որ փառատոնի մասին տեղեկատվությանը էքստրմի սիրահարները ծանոթացել են Facebook սոցիալական ցանցից, որտեղ այն հայտարարվել էր մեկ տարի առաջ: Ողջ աշխարհի բեյսջամփերները սերտ կապի մեջ են, և հանրության բոլոր անդամները նախապես ստանում են սպասվող միջացառումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

Մասնավորապես, ռուս բեյսջանփեր Վիտալի Խոմովը խոստովանել է, որ Հայաստանում փառատոնի մասին իմանալով, ինքն իրեն որոշել է. «Հիմա, կամ երբեք»:

 - рис.3

Վտանգավոր և գրավիչ բեյսջամփինգ

 - рис.4
Լուսանկարը` Նարինե Ասլանյանի

Բոլոր բեյջամփերները գիտակցում են ճոպանուղուց ցատկելու հետ կապված բոլոր վտանգները, սակայն, չնայած յուրաքանչյուր ցատկից առաջ վախին, հանուն ադրենալինի, պատրաստ են ռիսկի դիմել:

Ռոման Լագունովը Ռուսաստանից պատմեց, որ այս տեսակի բեյսջամփինգի հիմնական վտանգները երկրորդ պարաշյուտի բացակայությունն է և վայրէջքի հրապարակի չափսերի սահմանափակությունը:

 - рис.5

Հոլանդացի բեյսջանփեր Ռոնալդ Օվերդայկն, ընդհակառակը, գտնում է, որ այս մարզաձևի մյուս տեսակների համեմատ, ճոպանուղու խցիկներից ցատկելը համեմատաբար անվտանգ է, քանի որ շուրջբոլորն ազատ տարածություն կա:

«Ես երջանիկ եմ առաջին անգամ Հայաստանն այցելելու կապակցությամբ: Արդեն մեկ շաբաթ է` այստեղ եմ, և այն դարձել է անդադար ուրախության շաբաթ: Թռիչքը հոյակապ էր` մեծ արագություն, բազում տպավորություններ», - պատմել է իր զգացումների մասին Օվերդայկը:

 - рис.6

Մի քիչ քաղաքականություն

 - рис.7
Լուսանկարը` Նարինե Ասլանյանի

Փառատոնի մի քանի մասնակից ցատկեց Լեռնային Ղարաբաղի դրոշով: Այդպիսով, Հայաստանը, որպես ակտիվ հանգստի համար նախատեսված զոբսաշրջային հետաքրքիր ուղղություն, հանրաճանաչ դարձնելու նպատակից բացի, փառատոնի ընթացքում փորձ է արել նաև գրավել միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությանը: -0-