565.05
6.28
485.27
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական կողմից կորուստներ չկան. ՊՆ-ն` երեկ և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին

10:34
13 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

«Հայկական կողմից կորուստներ չկան»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկի տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ՊՆ-ից հայտնել են, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:02
27 Սեպտեմբերի 2020
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է դպրոցների աշխատանքի կարգը ռազմական դրության օրերին
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է դպրոցների աշխատանքի կարգը ռազմական դրության օրերին
19:27
27 Սեպտեմբերի 2020
Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը
Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը
18:07
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանն օգտագործում է Սմերչ, Պոլոնեզ և իր զինանոցում եղած բոլոր մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները. ՊՆ
Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Ադրբեջանն օգտագործում է Սմերչ, Պոլոնեզ և իր զինանոցում եղած բոլոր մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները
17:29
27 Սեպտեմբերի 2020
Արյունաբանական կենտրոնի բակում մեծ հերթ է գոյացել (ՖՈՏՈ)
Արյունաբանական կենտրոնի բակում կամավորների մեծ հերթ է գոյացել․ ՖՈՏՈ
17:12
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ. Փաշինյանի ուղերձը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ. Փաշինյանի ուղերձը. ՎԻԴԵՈ
16:42
27 Սեպտեմբերի 2020
ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն. կառավարությունն ընդունեց որոշումը
ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն. կառավարությունն ընդունեց որոշումը
15:57
27 Սեպտեմբերի 2020
Ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը․ ԱԱԾ
Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը
14:20
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև հայկական տարածքների ուղղությամբ. ՊՆ (ՎԻԴԵՈ)
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև հայկական տարածքների ուղղությամբ.ՎԻԴԵՈ
13:20
27 Սեպտեմբերի 2020
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
12:44
27 Սեպտեմբերի 2020
ՀՐԱՏԱՊ. կառավարության որոշմամբ ՀՀ–ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք. Փաշինյան
ՀՐԱՏԱՊ. կառավարության որոշմամբ ՀՀ–ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
11:42
27 Սեպտեմբերի 2020
ՀՀ-ում երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք
ՀՀ-ում երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք
11:32
27 Սեպտեմբերի 2020
Հայաստանում մոտ 10000 մարդ դիմել է արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով
Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա․ ՊՆ