Հայերն աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել են 4,5 մլն դոլար. ՀՀ ՊՆ
21.10.2020,
15:15
Հայերն աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել են 4,5 մլն դոլար. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ձեր փոխանցած գումարը շատ կարևոր է. այն կծառայի մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու նպատակով»,- նշել է նա:
Ստեփանյանը նաև ներկայացրել է հղումը, որով բոլոր ցանկացողները կարող են նվիրաբերություն կատարել: -0-
Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են...
Опубликовано Shushan Stepanyan Среда, 21 октября 2020 г.