Հայաստանը կպարզեցնի սահմանում մուտքի արտոնագրերի ձևակերպման ընթացակարգը

16.02.2017, 16:39
Արտասահմանյան քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման կարգը կպարզեցվի։
Հայաստանը կպարզեցնի սահմանում մուտքի արտոնագրերի ձևակերպման ընթացակարգը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է պատասխանատու մի շարք կառույցների պարզեցնել արտասահմանյան քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման կարգը:

«Զբոսաշրջության զարգացման և Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ավելորդ բարդությունները բացառելու համար նրանց կազատեն սահմանին հայտ ներկայացնելու անհրաժեշտությունից», - ասաց Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ, գործող կարգի համաձայն, արտասահմանյան քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելիս Հայաստանի պետական սահմանների անցակետերում զբոսաշրջիկները պետք է հայտ լրացնեն և պետական տուրք վճարեն բացառապես կանխիկ գումարով:

Վարչապետն առաջարկում է բացառել տվյալ պարտադիր նորմը և պարզեցնել սահմանում մուտքի արտոնագիր ստանալու ընթացակարգը:

Այս առումով ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մշակել և ներդնել սահմանային անցակետերում պետաքան տուրքի ձևակերպման և վճարման անկանխիկ համակարգ: -0-