437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում տրանսպորտային միջոցների տեխնիկական անվտանգության ապահովման խիստ վերահսկողություն է անհրաժեշտ

09:00
21 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Յուրաքանչյուր ուղևոր իր անվտանգությունը վստահում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջն ու փոխադրողին։ Իսկ բնակչության համար անվտանգ ուղևորափոխադրում ապահովողն ու պատասխանատուն հանդիսանում է պետությունը, որի վերահսկողության ներքո են գտնվում (կամ պետք է գտնվեն) բոլոր կազմակերպությունները, որոնք ներգրավված են այս կարևոր և պատասխանատու աշխատանքի իրականացման գործում։

Սակայն այսօրվա դրությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները գրեթե վերահսկողությունից դուրս են, և դաշտը կարգավորող ու վերահսկողությունը խստացնող օրինագիծն ԱԺ-ում է արդեն շուրջ մեկ տարի։

Նախագիծը մշակվել էր դեռ մեկ տարի առաջ՝ 2015թ․, Տուլայում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո, ինչի արդյունքում էլ 9 մարդ էր զոհվել, 48 ուղևորներ ստացել էին տարրբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով 5 ուղևոր զոհվեց, 27-ը՝ վիրավորվեցին:

Ինչպես պարզվել էր, այս ավտոբուսը նույնպես զբաղվում էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներով, հետևաբար պետական կառույցների վերահսկողությունից դուրս էր։

Վթարին օպերատիվ արձագանք եղավ, ձևավորվեց դեպքի մանրամասներն ու հետևանքներն ուսումնասիրող օպերատիվ խումբ, նույն օրը կազմակերպվեց առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան:

Այս ամենի համատեքստում պարզվեց, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որևէ լծակ չունի պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ օրենսդրությունն ազատականացված է։

Իրականում սա այն դեպքերից է, երբ խիստ վերահսկողությունն ուղղակի անհրաժեշտ է հատկապես տրասպորտային միջոցների տեխնիկական զննման ու շահագործման նորմատիվների սահմանման մասով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 19-ին ընդգծեց՝ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ:

Այս և նմանօրինակ խնդիրների կարգավորման ճանապարհին կարևոր է ուղևորոփոխադրող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման չափորոշիչների հստակեցումն ու վերահսկողության մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա բարձրացնել ուղևորափոխադրումների անվտանգության մակարդակը։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով