Հայաստանում եղանակն անկայուն կլինի

17.09.2017, 11:00
Կիրակի օրն օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի:
Հայաստանում եղանակն անկայուն կլինի
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի օրն օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Իսկ սեպտեմբերի 19-20-ը նույնքան կբարձրանա:

Միաժամանակ, սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաք Երևանում առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում: -0-