Հայաստանում հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

19.11.2020, 16:07
Հայաստանում հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
Հայաստանում հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նոյեմբերի 18-ի հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա 2020 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման աշխատակարգը, հաղորդվում է ԿԳՄՍՆ կայքում:

Загружается новость ... "Лево"

12-րդ դասարանում սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.

  • «Հայոց լեզու և հայ գրականություն» գրավոր (թեստ) 22.12.2020թ.

  • «Մաթեմատիկա» գրավոր (թեստ) 24.12.2020թ.

  • «Հայոց պատմություն» գրավոր (թեստ) 26.12.2020թ.

  • «Մայրենի լեզու և գրականություն» բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում

  • Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) քննաշրջանի ընթացքում

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը պետք է գրավոր դիմեն ուսհաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով:

Մնացած մանրամասները ներկայացված են ԿԳՄՍ նախարարության կայքում: -0-