Հայաստանի տրանսպորտային ներուժի նոր հեռանկարները

08.12.2015, 13:05
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն այցելեցին Երասխում գտնվող «Արմաշ» տերմինալ։
Հայաստանի տրանսպորտային ներուժի նոր հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 3-ին տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն այցելեցին Երասխում գտնվող «Արմաշ» տերմինալ և ծանոթացան օբյեկտի տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններին։ Հյուրերին ուղեկցում էր «Մանանա գրեյն» և «Մանանա Սթոուն» ընկերությունների («Արմաշ» տերմինալի սեփականատերեր) տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Հյուրերին ներկայացվեց բեռնաթափման, բեռների պահեստավորման և մշակման տեխնոլոգիական ողջ գործընթացը, պահեստների հնարավորություններն և պահպանման պայմանները։

Իրանի սահմանից 300 կմ հեռավորության վրա գտնվող և մինչև 15 հազար տոննա հացահատիկային բեռներ ու 500 կոնտեյներ պահպանման հնարավորություններ ունեցող այս տերմինալը մեծ ծավալի բեռների սպասարկման էական ներուժ ունի:

«Արմաշ»-ի մասնագետների կողմից մշակված բեռների տարբեր տեսակների սպասարկման նախագիծն ուղղված է ՀԿԵ-ի երկաթուղային ենթակառուցվածքն օգտագործելով Հայաստանի Հանրապերության՝ որպես տարանցիկ երկրի ներուժի զարգացմանը:

Անհրաժեշտ է նշել, որ տերմինալը կարող է աշխատել ինչպես բեռնափոխադրումների ուղիղ տարբերակով (բեռնաթափումը վագոններից՝ ավտոտրանսպորտ), այնպես էլ օգտագործելով պահեստները: Արմաշը» կարող է սպասարկել տարբեր տեսակի բեռներ՝ հացահատիկեղեն, շինանյութ, քիմիական և վերամշակող արդյունաբերության արտադրանք և այլն:


«Տերմինալի օգտագործումը բեռնափոխադրումների գործընթացում թույլ կտա էապես կրճատել մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ժամանակը: Բոլոր մաքսային գործընթացները կկատարվեն տերմինալում, բոլոր կազմակերպչական հարցերն արդեն լուծված են:
Անհրաժեշտ է նշել, որ ՀԿԵ-ն կուտակել է բեռնափոխադրումների հարուստ և հաջող փորձ: Այժմ Ընկերությունը բեռնափոխարդրումներ է իրականացնում աշխարհի 75 երկրներ:


Ընկերությունը արդյունավետ համագործակցում է նաև Վրաստանի երկաթուղայինների հետ։ 2009 թվականից շաբաթական 2 անգամ աշխատում է Կարմիր Բլուր-Փոթի-Կարմիր Բլուր արագացված կոնտեյներային գնացքը: 2008 թվականի հետ համեմատ՝ ՀԿԵ-ի կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալն աճեց 80%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-