Հայաստանի նախկին գլխավոր դատախազը նշանակվել է երկրի նախագահի խորհրդական
14:44
18 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Գևորգ Կոստանյանին իր խորհրդական նշանակելու վերաբերյալ։
Այդ մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Կոստանյանը 2004 թվականից Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Տարբեր տարիների նա զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի, նախագահի օգնականի, զինվորական դատախազի պաշտոնները։
Եղել է Հայաստանի գլխավոր դատախազ 2013-2016 թվականներին։ -0-
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ