Հայաստանի ԿԸՀ–ն հաստատել է հանրաքվեի քվեաթերթի նմուշը
21:32
26 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշն է հաստատվել հինգշաբթի ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովգումարած արտահերթ նիստում, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Հաստատվել է նաև հանրաքվեի քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը: 2015 թվականի նոյեմբերի 26-ին` ժամը 20.00-ից Տիգրան Մեծ հրատարակչությունում մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:
Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրմանը:
Նիստի ընթացքում հաստատվել է նաև քվեարկության մեկնարկի ժամը` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է 2015 թվականի նոյեմբերի 27-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2015 թվականի դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։ -0-
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին